Բավ է պառակտվել
24-07-2018 13:13

Հունաստանում անտառային հրդեհների հետեւանքով զոհվել է շուրջ 50 մարդ, իսկ 150-ը վիրավորվել են

Աթենքի ծայրամասում անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն 50 մարդ, իսկ 150-ը՝ վիրավորվել են: Բռնկված լայնամասշտաբ հրդեհների հետևանքվ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր, ըստ նախնական տվյալների, չեն տուժել։ Աթենքի մերձակայքում շատ են այրված մեքենաները, ֆերմաներ և անտառներ։ Երկուշաբթի այրվել է մոտ 500 տուն և 200 մեքենա։

Ավելի վաղ հայտնել էին, որ 24 մարդ է զոհվել: Սակայն փրկարարները հայտնաբերել են ևս 26 հոգու: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետի տեղակալ Գեորգիոս Կոկկոլիսը:

«Հայաստանի դեսպանատունը մշտական կապի մեջ է գտնվում Հունաստանի իշխանությունների ու տեղի հայկական համայնքի կառույցների հետ», – հաղորդվում է Հունաստանում ՀՀ դեսպանատնից։

Աթենքի արեւելյան, արեւմտյան եւ արեւմտյան վարչական շրջանները, արդեն հայտարարել են արտակարգ դրություն: Հրդեհները անվերահսկելի բնույթ են կրում, հայտնում է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

Կառավարության ղեկավարի խոսքերով, ներկայումս առկա են երեք խոշոր հրդեհներ `Կինոմոս, Կինետա եւ Նեոս Վուցզա բնակավայրի մոտ: Կրետե կղզում ևս մեկ հրդեհ է բռնկվել:

«Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, քանի որ կան քաղաքացիներ, որոնք վտանգված են», - ասել է նա `հրդեհների վերացման հարցում Հունաստանը դիմել է Եվրամիությանը:

Հուլիսի սկզբից Հունաստանում տաք եղանակ է, ջերմաչափը հասնում է 40 աստիճանի: Հրդեհները առաջացել են բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամու պատճառով։ Երկրի քաղաքացիական պաշտպանությունը զգուշացնում է «ամենավատ սցենարի» մասին: