Բավ է պառակտվել
03-02-2020 19:01

Հայաստանում ծառատունկով և անտառների պաշտպանությամբ կզբաղվեն դրոները

Հայաստանը կստեղծի իր դրոներն` անտառներ տնկելու և անտառային զանգվածները հսկելու համար, ասել է երկուշաբթի լրագրողներին Բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի հոկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ Հայաստանում նախատեսվում է տնկել 10 միլիոն ծառ: Նա շեշտել էր, որ միլիոնավոր ծառեր տնկելը խորհրդանշում է 10 միլիոն հայերի համախմբումը հայոց պետականության շուրջ:

“Մենք ուսումնասիրում ենք ծրագրի իրականացման տարբեր հնարավորություններ, այդ թվում` մեր հայկական դրոնի մշակումը, որը կմասնակցի ծառատունկին”,- ասել է Մելիքյանը:

Ըստ նրա, այս պահին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ մշակվում են տեխնիկական բնութագրերը, մասնավորապես, խոսքը տասնյակ և հարյուր հազարավոր դոլար արժողությամբ սարքավորումների մասին է, որոնք ոչ միայն թռչելու են, այլև “կրակելու են” սերմերով և սածիլներով:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այս պահին չկա պատրաստի լուծում, որը կբավարարի նախարարության պահանջները:

“Մենք մտադիր ենք կիրառել նորարարական մոտեցումներ ոչ միայն անտառներ տնկելու, այլև մոնիթորինգի համար, ինչն, ի թիվս այլ բաների, պահանջում է ինժեներական լուծումներ, որոնք թույլ կտան ապագայում այն օգտագործել առավելագույնս շատ աշխատանքների համար, չսահմանափակվելով միայն ծառատունկով”, - ասել է Մելիքյանը:

Փոխնախարարը նշել է, որ չնայած խնդիրը բարդ է թվում, բայց նախատեսվում է, որ մինչև հոկտեմբեր, անտառների տնկման ժամկետը սկիզբը, սկզբնական նախագծերն արդեն պատրաստ կլինեն: