Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը հայտարարել է ռազմական դրություն, ինչը հանգեցրել է խորհրդարանի շենքի մոտ բարիկադների տեղադրմանը, հայտնում է Yonhap գործակալությունը։
Հարավային Կորեայի իշխող կուսակցության ղեկավարը քննադատել է նախագահի որոշումը՝ ասելով, որ զինվորականները չպետք է ենթարկվեն «հակասահմանադրական» հրամաններին։ Միաժամանակ Ազգային ժողովի նախագահը կոչ է արել ուժայիններին, այդ թվում՝ ոստիկաններին ու զինվորականներին, մնալ իրենց պաշտոններում։
Հարավային Կորեայի հողի նախարար Պակ Սանգ Վուն արտակարգ հանդիպում է անցկացրել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ռազմական դրություն հայտարարելուց հետո։ Հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի տեղական ժամանակով 11:50-ին Սեջոնգի կառավարական համալիրում, որը գտնվում է Սեուլից 113 կիլոմետր հեռավորության վրա։
Ըստ լրատվամիջոցների՝ Յուն Սուկ Յոլը ռազմական դրության սահմանումը բացատրել է ընդդիմության հասցեին մեղադրանքներով։ Նախագահն ասել է, որ ինքը վերահսկում է խորհրդարանը, համակրանք է ցուցաբերում Հյուսիսային Կորեայի նկատմամբ և զբաղվում է պետական ինստիտուտներին խարխլող գործողություններով։