Լոնդոնում մոտ հազար ցուցարարներ դուրս են եկել վարչապետ Դևիդ Քեմերոնի նստավայրի և Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ` Եղիսաբեթ II թագուհու ելույթից հետո: Թագուհու ելույթից հետո, որտեղ նա հնչեցրել է առաջիկա խորհրդարանական տարում կառավարության գործունեության ծրագիրը, դժգոհ բնակիչները դուրս են եկել Լոնդոնի փողոցներ` ի նշան բողոքի ընդդեմ կառավարության ընդունած տնտեսական նախագծի: Ցուցարարները փողոց են դուրս եկել պաստառներով, որոնք վրա մակագրված է` «Հեռու, տորիներ», «Ոչ, բյուջեի կրճատմանը» և «Մենք դեմ ենք կոշտ տնտեսության միջոցառումներին»:
Ամբոխին զսպելու համար Ուայթհոլ փողոցում ոստիկանական ուժեր են կուտակվել: