Բավ է պառակտվել
11-12-2020 17:09

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Բաքվում Էրդողանի հայտարարությունների կապակցությամբ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Թուրքիայի դեսպանին Բաքվում Թուրքիայի Հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարության կապակցությամբ: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:

«Թուրքիայի դեսպանին տեղեկացվել է, որ տարածքային պահանջների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն ավարտվել է շատ տարիներ առաջ», - մեջբերել է նրա խոսքը նախարարության մամուլի ծառայությունը: Ըստ Խատիբզադեի՝ «ընդգծվել է, որ Իրանը թույլ չի տա որևէ մեկին խախտել իր տարածքային ամբողջականությունը»:

Հինգշաբթի օրը Էրդողանը, ելույթ ունենալով Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված զորահանդեսին Բաքվում, արտասանել է Արաքս գետը հիշատակող բանաստեղծության տողեր: Խոսքը գնում էր այն մասին, որ «գետը ուժով բաժանվեց» երկրների միջև:

Արաքս գետը բնական սահման է Ադրբեջանի և հիմնականում թյուրքական ազգանբակչություն ունեցող իրանական երկու՝ Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի նահանգների միջև: Այս համատեքստում Էրդողանի խոսքերը Իրանում շատերն ընկալել են որպես պանթուրքիզմի գաղափարների հռչակում, որոնք սպառնում են իսլամական հանրապետության տարածքային ամբողջականությանը: