Բավ է պառակտվել
19-11-2014 18:03

Հոնդուրասի գեղեցկության մրցույթի հաղթողին մահացած են գտել

Հոնդուրասի գեղեցկության մրցույթի հաղթող 19-ամյա Մարիա Խոսե Ալվարադոյին և իր քրոջը՝ 23-ամյա Սոֆիա Տրինիդադին, մահացած են գտել, հայտնել են ոստիկանությունից, գրում է BBC News-ը։ 
Երկու երիտասարդ կանայք անհետ կորել էին անցած հինգշաբթի, նրանց վերջին անգամ տեսել էին Սանտա Բարբարա շրջանում երեկույթը լքելիս։ 
Ալվարադոն պետք է մասնակցեր Լոնդոնում կայանալիք «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին։   Չորս հոգի, ներառյալ՝ Ալվարադոյի զուգընկերը, հարցաքննվել են նրա անհետ կորելու կապակցությամբ։ 
Երկու կանանց մարմինները գտել են Ագուագուա գետի մոտակայքում, ասել է քրեական հետախուզության ազգային գրասենյակի ղեկավար Լեոնարդո Օսորիոն։ 
Օսորիոն նաև նշել է, որ ունեն կասկածյալ, ում ձերբակալել են։ Նա նաև նշել է, որ ունեն անձը քողարկված և պաշտպանված վկա, ով արժեքավոր տեղեկություններ է հայտնել ոստիկանությանը։