Բավ է պառակտվել
23-07-2021 11:51

Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ուզում է երկիրը վերածել «եվրոպական Հոլիվուդի»

Իսպանիայի կառավարությունը ցանկանում է վերածել երկիրը «եվրոպական Հոլիվուդի»։ Այս մասին հայտարարել է հինգշաբթի թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը Լոս-Անջելես կատարած այցի ժամանակ։

Վարչապետը ԱՄՆ-ում հանդիպել է Netflix, HBO, WarnerMedia, Disney և այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Սանչեսը ներկայացրել է ծրագրի հիմնական տարրերը, որոնց համաձայն թագավորության իշխանությունները նախատեսում են 1,6մլրդ եվրո հատկացնել իսպանական ձայնատեսային սեկտորի առաջխաղացման համար, փոխանցում է EFE գործակալությունը։

Նախաձեռնությունը ներառում է հարկային արտոնություններ այն արտադրողների համար, ովքեր կորոշեն տեղակայվել երկրում, ինչպես նաև հատուկ վիզաների տրամադրում` ոլորտի մասնագետների ժամանումը հեշտացնելու համար: «Մենք ձգտում ենք, եթե թույլ եք կտաք նման համեմատություն անել, վերածվել եվրոպական Հոլիվուդի», - ասել է վարչապետը:

«Տեղեկատվական-ժամանցային պլատֆորմները դարձել են այն պատուհանը, որից միլիոնավոր մարդիկ նայում են նոր իրականությանը», - հավելել է Սանչեսը: - Նրանք հեղափոխություն են կատարել ժամանցի ոլորտում»: