Բավ է պառակտվել
08-12-2015 09:06

ԻՊ նավթի մեծ մասը իրացվում է Թուրքիայի միջոցով.Իրաքի վարչապետ

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին մեղադրանքներ է հնչեցրել Անկարայի հասցեին, որ «Իսլամական պետության» անօրինական նավթի մեծ մասն անցնում է Թուրքիայով: Ալ-Աբադին հիշյալ տեսակետը հայտնել է երկուշաբթի օրը Իրաքի մայրաքաղաքում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ՝ շեշտելով, որ անհրաժեշտ է կասեցնել «Իսլամական պետության» անօրինական նավթի արտահանումը, որի զգալի հատվածն անցնում է Թուրքիայով: Աբադին ընդգծել է նաև նավթի մաքսանենգությունը դադարեցնելու կարևորությունը, որը սնուցում է ահաբեկչական կազմակերպությունը և որի մեծ մասն անցնում է Թուրքիայի տարածքով։ Իրաքի կողմից նման հայտարարությունները տեղի են ունենում Իրաքի և Թուրքիայի միջև վերջին օրերի լարվածության ֆոնին. Բաղդադը մեղադրում է Անկարային այն բանում, որ առանց իրաքյան իշխանություններին տեղեկացնելու Թուրքիան ռազմական կոնտինգենտ է տեղակայել հյուսիսային Իրաքում: