Բավ է պառակտվել
12-06-2015 12:54

Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է Քիշնևում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Իմ ժեստը ոչ թե հետքայլ, այլ քայլ առաջ է։ Հույս ունեմ, որ այն հնարավորություն կտա նոր իշխող մեծամասնություն ձևավորել խորհրդարանում»,-ասել է նա։ 
Գաբուրիչը մոլդովական կառավարությունը գլխավորում էր այս տարվա փետրվարից։
«Ես քաղաքական գործիչ չեմ, ես մենեջեր եմ։ Երկրի քաղաքական համակարգում փոփոխություններ են անհրաժեշտ»,- հայտարարել է նա։