Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նշանակվել են նոյեմբերի 1-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերով՝ եկող շաբաթվա սկզբում վարչապետ Դավութողլուն կզբաղվի ժամանակավոր կառավարության ձևավորմամբ: Ավելի վաղ նշվել էր, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել համաձայնության գալ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ՝ կոալիցիա ձևավորելու մասին: