Բավ է պառակտվել
29-04-2016 10:55

Շանհայի օդանավակայանում հրդեհի հետևանքով մարդիկ են մահացել

Շանհայի Խունցյաո միջազգային օդանավակայանում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ մահացել է, չորսը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Լրատվամիջոցների հաղորդմամբ, օդանավակայանը չինական այդ քաղաքի երկու խոշորագույն օդանավակայաններից մեկն է՝ ուղևորա- և բեռանափոխադրումների ծավալով: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է օդանավակայանի շինհրապարակում: