Բավ է պառակտվել
30-08-2016 10:27

Բիշքեկում Չինաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել պայթյուն

Բիշքեկում Չինաստանի դեսպանատան տարածքում երեքշաբթի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի վայրում դի է հայտնաբերվել, հայտնում է  Ղրղզստանի առողջապահության նախարարությունը:

«Դեպքի վայրում է գտնվում մահացածի մարմինը, ով, նախնական տվյալներով, ավտոմեքենայում է եղել»,- հայտարարել են գերատեսչությունում:

Բիշքեկի շտապօգնության կայանի գլխավոր բժիշկը հայտնել է, որ դեպքի վայր ժամանած բժիշկների բրիգադն օգնություն է տրամադրել դեսպանատան երկու աշխատակիցների: