Բավ է պառակտվել
24-11-2016 09:49

Պայթյուն Ադանայում. 2 զոհ կա, 16 վիրավոր

Պայթյուն է որոտացել Թուրքիայի հարավում գտնվող Ադանա գավառի վարչական շենքի մոտ: Այդ մասին հայտարարել է նահանգապետ Մահմուդ Դեմիրթաշը:
«Պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 16 մարդ»,-ասվում է նահանգապետի հայտարարության մեջ:
Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 8:05-ին: Պայթել է վարչական շենքի մոտ կայանված ականապատ մեքենան:
Ավելի ուշ նահանգապետ Դեմիրթաշը հայտարարել է, որ Ադանայի վարչական շենքի պայթյունի գործով կասկածյալ կին կա: