Բավ է պառակտվել
29-06-2020 09:13

Եվրոպայում և Ռուսաստանում սպասվում է մեծ երաշտ, որը կազդի բերքատվության վրա ամբողջ աշխարհում

2019-2020 թվականների ձմեռը Եվրոպայում պատմության մեջ ամենատաքն է եղել, գարունը՝ սովորականից ավելի տաք և չոր մայիսյան տաք ալիքների պատճառով, ամառն էլ շոգ օրերով է սկսվել։ NASA- ի արբանյակային տվյալների համաձայն, այս տարի Եվրոպայում և Ռուսաստանի հարավ-արևմտյան մասում ուժեղ երաշտ է սպասվում:

Copernicus Climate Change Service-ի մասնագետների պարզաբանմամբ՝ դրան նպաստող պայմանները սկսեցին տարածվել ամբողջ մայրցամաքում Արևելյան Եվրոպայից: «Որոշ գետերի՝ ինչպիսիք են Էլբան, Վարտան և Դանուբը, վտակների և հիմնական հուների ջրի մակարդակը նորմալ սեզոնային արժեքներից ավելի ցածր է», - ասել են մասնագետները:

Ըստ գիտնականների, հարավային և արևելյան Եվրոպայում ամբողջ ամռանը սպասվում է տեղումների շատ փոքր քանակ: Արդյունքում, մասնագետներիուշադրությունը կենտրանացել է մայրցամաքի մեծ մասի և հարավարևմտյան Ռուսաստանի վրա՝ ցորենի բերքի վրա երաշտի հավանական ազդեցության պատճառով:

Մասնագետները նախազգուշացրել են, որ դա կարող է հետևանքներ ունենալ մոլորակի մնացած մասի համար: «Տեղումների մշտական պակասը, որը զուգորդվում է ձմռանից սկսած միջինից բարձր ջերմաստիճանով, բացասաբար է անդրադարձել Եվրոպայում հսկայական տարածքների վրա, ինչի արդյունքում կանխատեսվում է բերքատվության նվազում մի շարք երկրներում»:

Ըստ մասնագետների, այս երևույթի պատճառը մոլորակի գլոբալ տաքացումն ու երկրագնդի ջերմաստիճանի բարձրացումն է: «Որոշ ռեգիոններում մի քանի տարի անընդմեջ երաշտն արդեն իսկ զգալի վնաս է հասցրել անտառներին (կեղևակերներով վարակվելու պատճառով) և հանգեցրել ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցմանը», - եզրակացրել են մասնագետները։

Արդեն այսօր Սիբիրում նկատվում է բարձր ջերմաստիճան, ինչի պատճառով հալչում է մշտնջենական ձյունը։ Դրա մեջ մեթանի հսկայական կուտակումներ կան, որոնց արտանետումները կարող են զարգացնել ջերմոցային էֆեկտը: