ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը ներկայում ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին 1 մլն ընտրողի ձայնով գերազանցել է:
Ընտրողների ձայների նախնական հաշվարկով՝ Քլինթոնը կարողացել է հավաքել 61 963 234 ձայն, այն դեպքում, երբ Թրամփը՝ 60 961 185:
Ձայների հաշվարկը շարունակվում է Յուտա, Կալիֆոռնիա և Վաշինգտոն նահանգներում, իսկ Միչիգանում դեռ վերջնական արդյունքը չի հրապարակվել: