Բավ է պառակտվել
30-04-2021 16:37

Պուտինն ակնկալում է, որ իրանական միջուկային գործարքը կվերականգնվի նախկին շրջանակներում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնկալում է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) միջոցառումների ամբողջ փաթեթը կվերականգնվի նախկին շրջանակներում:

Ուրբաթ օրը, բացելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ գործնական հանդիպումը, պետության ղեկավարն առաջարկել է քննարկել իրավիճակը Կասպյան տարածաշրջանում: Նա հիշեցրել է, որ Իրանը «կասպյան հնգյակի» շրջանակներում գործընկերներից մեկն է:

«Հուսով եմ, որ ԳՀՀԾ- ի հետ կապված ամենը կվերականգնվի նախկին շրջանակներում, և մենք կկարողանանք, այդ թվում և Կասպյան տարածաշրջանում, լիարժեք կապեր հաստատել այս կասպիական ակումբի բոլոր անդամների հետ, ամբողջ ծավալով իրականացնել մեր ունեցած բոլոր ծրագրերն», - ասել է Պուտինը:
Նա նաև շեշտել է Կասպյան տարածաշրջանի կարևորությունը Ռուսաստանի համար: Խոսքը նաև տնտեսական գործունեություն, մերձակա գործընկերների և դաշնակիցների հետ փոխգործակցություն մասին է, բացատրել է Ռուսաստանի նախագահը: «Եվ անշուշտ, դա վերաբերում է անվտանգության խնդիրներին, ընդհանուր առմամբ Ռուսաստանի շահերին Կասպյան տարածաշրջանում», - հավելել է նա:

Ռուսաստանի պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը մեծ նախագծեր է իրականացնում այս տարածքում, այդ թվում ՝ էներգետիկայի ոլորտում: «Ծրագրեր կան ոչ միայն ավարտի հասցնել առկա նախագծերն, այլև - այդ մասին ինջ զեկուցում են մեր խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, կառավարությունը – ծրագրեր կան ընդլայնել մեր տնտեսական գործունեությունը, մեր տնտեսավարողների գործունեությունն», - ասել է Պուտինն, առաջարկելով խոսել «Կասպյան տարածաշրջանում Ռուսաստանի շահերի ապահովմանն առնչվող հարցերի համալիրի շուրջ»: