Բավ է պառակտվել
20-12-2016 00:12

Պուտինն արձագանքել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը կներկայացվի պետական պարգևի. Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ողբերգական լուր է եկել Թուրքիայից, որտեղ նենգաբար սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Գեննադիի Կարլովը»,- այս խոսքերով է Պուտինը սկսել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՖԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի և արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպումը։
« Խնդրում եմ Արտաքին գործերի նախարարությանը՝ հետմահու ներկայացնել նրան պետական պարգևի և նրա հիշատակը հավերժացնելու վերաբերալ առաջարկ անել: Նա զոհվել է մարտական դիրքում»,- ասել է նախագահը:
Պուտինը նաև ցավակցություն է հայտնել դիվանագետի բարեկամներին և հարազատներին: Նախագահի խոսքերով «Կարլովը ինտելեգենտ և բարի մարդ էր»:
Ինչպես ավելի վաղ նշել էր Gisher.news-ն, դեկտեմբերի 19-ին՝ երկուշաբթի օրը, Անկարայում սպանվել էր ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը: Մարդասպանը՝ ոստիկանության սպա Մևլյութ Մերթ Ալթընթաշը, թիկունքից կրակ էր բացել դիվանագետի վրա՝ « Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը վերջինիս ելույթի ժամանակ: Ոճրագործությունը կատարելուց հետո մարդասպանը ոչնչացվել էր ուժայինների կողմից:
Հրաձգության արդյունքում Կառլովից բացի ևս երեք հոգի էլ վիրավորում էին ստացել: Նրանց մեջ ռուսաստանի քաղաքացիներ չկան: