Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ իր հանդիպումներում քննարկվել է Կասպից ծովի ծանծաղացման խնդիրը։ Այս թեման հուզում է տարածաշրջանի բոլոր երկրներին։
Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարը, Ադրբեջանում բանակցությունների ժամանակ նախագահ Ալիևը բարձրացրել է այդ հարցը, իսկ Ղազախստանում կայացած հանդիպմանը նախագահ Տոկաևը նույնպես ուշադրություն է հրավիրել դրա վրա։ Պուտինի խոսքով, խնդիրը վերաբերում է ոչ միայն էկոլոգիային, այլև կարևոր է կենդանական տեսակների պահպանման տեսանկյունից, որոնք հատկապես տուժում են ծանծաղուտից։ Նա ընդգծեց, որ սա նկատելի ու ակնհայտ երեւույթ է։
«Կասպից ծովի ծանծաղացումը անհանգստացնում է բոլորին»,- ընդգծել է նախագահը` հավելելով, որ սա լայնածավալ խնդիր է, որը պահանջում է համատեղ լուծում։