Բավ է պառակտվել
20-03-2014 14:59

Պուտինի վարկանիշը հասել է ռեկորդային բարձր մակարդակի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն անցած 5 տարվա ընթացքում հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի՝ 75.7%-ի, ինչը, ըստ սոցիոլոգների, պայմանավորված է Սոչիում Օլիմպիադայի հաջող անցկացմամբ ու Ղրիմի հետ կապված զարգացումներով։ Հարցումներն անցկացրել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը։ Հարցվածների 75.7%-ը կողմ է Պուտինի վարած քաղաքականությանը։