Բավ է պառակտվել
04-06-2022 21:11

Կուբայում հորդառատ անձրևները հանգեցրել են զոհերի և ավերածությունների

Հավանայում մոլեգնող սաստիկ փոթորիկները երկու մարդու կյանք են խլել, վնասվել է առնվազն քառասուն բնակելի շենք, հայտնում է ԱՄՆ-ում գործող կուբայական CiberCuba տեղեկատվական պորտալը։

Դրա խոսքով՝ աղետի գոտիներից ստիպված են եղել տարհանել մայրաքաղաքի մոտ 400 բնակչի, շուրջ 2 հազար մարդ ինքնուրույն է լքել է վտանգավոր տարածքները։

Հավանայի մի շարք թաղամասերի, հիմնականում նրա կենտրոնական հատվածի բնակիչները սոցիալական ցանցերում լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում, որոնցից երևում է, որ քաղաքը լրջորեն տուժել է հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից։

Պորտալը նշում է, որ տարերքն իր հետևանքներն են թողոլ նաև Պինար դել Ռիո, Արտեմիսա և Սանկտի Սպիրիտուս նահանգներում։