Բավ է պառակտվել
07-06-2014 15:25

Մահափորձ Էրդողանի դեմ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ է կատարվել, հայտնում է heqqin.az-ը: Դեպքը եղի է ունեցել  Ստամբուլում մունիցիպալ շենքի բացման արարողության ժամանակ: Բացումից հետո վարչապետի ավտոշարասյունը սկսել է դանդաղ անցնել ամբոխի միջով, և այդ պահին անվտանգության ծառայությունն ամբոխի մեջ զինված մարդու է ֆիքսել: Երբ ոստիկաննեը շարժվել են նրա ուղղությամբ, անհայտ անձը նետել է ատրճանակն Էրդողանի մեքենայի ուղղությամբ: Նրանք բռնել են և տարել ոստիկանություն: Նշվում է, որ ձերբակալված անձը 32 տարեկան է, որևէ կազմակերպության հետ կապ չունի: Նա ասել է, որ չէր ցանկանում սպանել վարչապետին: Նպատակը նրան ընդամենը վախեցնելն էր: