Բավ է պառակտվել
26-03-2020 12:18

Ռուսաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ

Մարտի 27-ից Ռուսաստանը կդադարեցնի կանոնավոր և չարտերային միջազգային ավիահողորդակցությունը՝ բացառությամբ կորոնավիրուսի լայն տարածմամբ երկրներից ռուսաստանցիներին տարհանելու դեպքերից։ Կառավարության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ այս որոշումը կայացվել է կառավարության՝ Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստի արդյունքերով։

“2020թ մարտի 27-ի ժամը 00։00-ից Ռոսավիացիան կապահովի ռուսաստանյան օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակառակ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունները, բացառությամբ թռիչքների, որոնք կապված են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված օտաերկրյա պետություններից Ռուսաստանի քաղաքացիներին ՌԴ տարածք տեղափոխելու, ինչպես նաև ՌԴ կառավարության հատուկ որոշումների համաձայն իրականացվող թռիչքների”,- ասվում է հանձնարարականում։

ՌԴ ԱԳՆ-ն մարտի 27-ից ոչ ուշ պետք է տրանսպորտի նախարարություն, Ռոսպոտրեբնադզոր, Առողջապահության նախարարություն, ԱԳՆ և “Աէրոֆլոտ” ուղարկի մարտի 26-ի դրությամբ կազմված ռուսաստանցիների ցուցակն, ովքեր նախատեսում են վերադառնալ ՌԴ, նշելով նրանց անուն-ազգանունը, քաղաքացիությունը, գտնվելու ընթացիկ վայրը, մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը Ռուսաստանում, հեռախոսահամարները, հետադարձ տոմսերի և վիզաների առկայությունը կամ բացակայությունը, վերջնական վայրը, ուր նրանք նախատեսում են հասնել։ ԱԳՆ-ն պետք է ներկայացնի արտերկրերում գտնվող և Ռուսաստան վերադառնալու մտադրություն ունեցող ռուսաստանցիների մասին տեղեկությունները մինչև մարտի 30-ը՝ նրանց ՌԴ տեղափոխումը կազմակերպելու համար։

“Հանձնարավում է տրանսպորտի նախարաությանը, ՌԴ ԱԳՆ-ին՝ ՊՆ, նախագահի աշխատակազմի մասնակցությամբ մշակել օտարերկրյա պետություններից քաղաքացիների տարհանման պլանը, ներգրավելով ՊՆ-ի, “Աէրոֆլոտի” “Ռուսաստան”ՀԹՋ” ԴՊԲԿ-ի (ФГБУ "СЛО "Россия") և այլ ավիաընկերություննրի օդանավերը”,- ասվում է հանձնարարականում։

Բացի այդ, արտաքին գերատեսչությանը հանձնարաված է աջակցություն ցուցաբերել օտարերկրյա պետություններում գտնվող քաղաքացիներին մինչև Ռուսաստան վերադառնալու պահը Ռուսաստանի ԱԳՆ արտասահմանյան հիմնարկությունների՝ շահույթ առաջացնող գործունեությունից ստացված միջոցների հաշվին։

Արտասահմանում գտնվող քաղաքացիներին, ովքեր սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն վերադառնալ Ռուսաստան, խորհուրդ է տրվում “անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տվյալ երկրում իրենց գնվելու և առողջությունը պաշտպանելու ապահովման ուղղությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստան վերադառնալիս կպահանջվի պահպանել 14-օրյա կարանտին”։ ՌԴ ԱԳՆ-ն կաջակցի այդ քաղաքացիներին “նրանց կեցությունը կազմակերպելու և այն փաստաթղթերի գործողության ժամկետը երկարաձգելու հարցում, որոնց հիման վրա նրանք գտնվում են տվյալ երկրում”։ Լրացուցիչ անհրաժեշտության դեպքում՝ ֆինանսների նախարաությանը հանձնարավել է ապահովել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից այդ առաջադրանքների համար անհրաժեշտ բյուջետային հատկացումների անհապաղ հատկացումը:

Կառավարությունը հանձնարարել է նաև տրանսպորտի նախարարությանը և Ռոսավիացիային մարտի 26-ից օդանավակայաններում կազմակերպել Ռուսաստանի Դաշնության բոլոր այն քաղաքացիների ստուգումը, ովքեր ժամանել են կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքեր ունեցող երկրներից:

“Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների գործադիր իշխանությունների հետ միասին, Ռոսպոտրեբնադզորի հետ համագործակցությամբ, 2020 թվականի մարտի 26-ից օդանավակայաններում կազմակերպել բոլոր այն քաղաքացիների ստուգումը, ովքեր ժամանում են այն երկրներից, որտեղ գրանցվել են նոր կորոնավիրուսային վարակի դեպքեր, ներառյալ նրանց ջերմաչափումը և կորոնավիրուսային վարակի հայտնաբերման համար փորձանմուշ վերցնելը, այդ քաղաքացիներին միաժամանակ տրամադրելով գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշումը՝ Ռուսաստան վերադառնալու օրվանից 14 օր ժամկետով մեկուսացման մեջ մնալու մասին”, - ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ մեկուսացման մասին հրահանգ ստացած քաղաքացիների մասին տեղեկատվությունը պետք է ուղարկվի բժշկական կազմակերպություններին՝ նրանց դինամիկ մոնիտորինգի անցկացման համար, համապատասխանաբար կազմակերպելով բժշկական հաստատությունների աշխատանքը: