Բավ է պառակտվել
19-09-2020 00:04

Ռուսաստանը կվերսկսի կանոնավոր չվերթները Բելառուսի Ղազախստանի, Ղրղզստանի և Հարավային Կորեայի հետ

Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը չորս երկրի հետ, որոնց թվում Հայաստանը բացակայում է։ Սեպտեմբերի 21-ից վերսկսվում են թռիքները դեպի Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան։

“Նիստի արդյունքներով որոշում է կայացվել սեպտեմերի 21-ից փոխադարձ հիմքով վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը Ղազախստանի (քաղաք Նուր-Սուլթան), Ղրղզստանի (քաղաք Բիշքեք) և Բելառուսի (քաղաք Մինսկ) հետ”,- տեղեկացրել են շտաբից, նշելով, որ չվերթները կկատարվեն շաբաթը մեկ անգամ։

Բացի այդ, Ռուսաստանը սեպտեմբերի 27-ից կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը Հարավային Կորեայի հետ։ “Նիստի արդյունքներով որոշում է կայացվել սեպտեմերի 21-ից փոխադարձ հիմքով վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը Հարավային Կորեայի (քաղաք Սեուլ) հետ”,- տեղեկացրել են շտաբից, նշելով, որ չվերթները կկատարվեն շաբաթը մեկ անգամ։ Հարավային Կորեան չէր փակել սահմանները համավարակի պատճառով, սակայն պահանջարկի նվազման և այլ երկրների կողմից թռիքների սահմանափակման հետևանքով կտրուկ նվազել էր իրականացվող չվերթների թիվը։

Միջազգային ավիափոխադրումները վերսկսելու կապակցությամբ սեպտեմբերի 21-ից դադարեցվում է ռուսաստանցիներին հայրենիք արտահանման չվերթների ծրագիրը։ “Օպերատիվ շտաբը որոշում է կայացրել դադարեցնել ռուսաստանցիներին հայրենիք արտահանող չվերթների ծրագիրը՝ պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության վերսկսման և Ռուսաստանի քաղաքացիների համար կանոնավոր թռիչքներով տուն վերադառնալու հնարավորության կապակցությամբ։ Բացի այդ, որպես արտահանման թռիչքների այլընտրանք, առևտրային հիմունքներով կօգտագործվեն բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների և տարանցիկ թռիքներից հետո Ռուսաստան վերադարձող ինքնաթիռներն: Այս թռիչքները ներկայումս իրականացնում է “Աերոֆլոտ” ընկերությունը, - հայտնել են շտաբից:

“Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում կազմակերպվել է ավելի քան 580 արտահանման թռիչք, որոնք տեղափոխել են ավելի քան 92 հազար ուղևոր”, - հավելել են շտաբից:

Ռուսաստանի և այլ երկրների միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը ընդհատվել էր մարտի վերջին` կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Դրանից հետո իրականացվում էին միայն այսպես կոչված արտահանման թռիչքները: Օգոստոսի 1-ից որոշում կայացված վերսկսել թռիչքները դեպի Մեծ Բրիտանիա, Տանզանիա և Թուրքիա: Ռուսաստանի և Շվեյցարիայի միջև թռիչքները վերսկսվել են օգոստոսի 15-ին: