Բավ է պառակտվել
15-01-2020 15:28

Ռոհանին ներողություն է խնդրել, որ Իրանն անմիջապես չի խոստովանել ուկրաինական ինքնաթիռի խոցումը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին հայտարարությունն ուշացնելու համար։ Նրա ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

“Ես կցանկանայի ներողություն խնդրել ուշացման և մեր խոսելաոճի համար”,- ասել է նախագահը: Նրա խոսքով, “մարդիկ պետք է հասկանան, որ անվտանգության ուժերը ոչինչ չեն թաքցնում”։

Նախագահը հավելել է, որ “նա ժողովրդի ծառան է և պետք է խոսի նրա հետ համեստ և անկեղծ”։ “Ես կցանկանայի ներողություն խնդրել ուշացման (Իրանի կողմից ուկրաինական ինքնաթիռը խոցելու հայտարարության՝ խմբ․) և մեր խոսելաոճի համար”,- ասել է նախագահը։

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ “դատական իշխանությունները, զինված ուժերը և կառավարությունը պետք է միավորվեն հետաքննությունը վարելու համար և ներկայացնեն դրա արդյունքներն աշխարհին”։

Նա պահանջել է նաև Իրանի զինված ուժերից ավելի շատ տեղեկություններ տրամադրել ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ։

“Ես կցանկանայի, որ երկրի Գլխավոր շտաբը և զինվորականները գան և ժողովրդին ներկայացնեն հետաքննության բոլոր մանրամասներն”,- ասել է նախագահը։