Բավ է պառակտվել
27-06-2014 15:03

Ռուսաստանը 2 մլրդ դոլար փոխանցեց Բելառուսին

Ռուսաստանի պետական  ՎՏԲ բանկը Մինսկին 2 մլրդ դոլարի  վարկ է տրամադրել: Գործարքի պայմանները չեն հրապարակվում, սակայն բելառուսցի վերլուծաբանները խոսում են կարճաժամկետ վարկի բարձր տոկոսադրույքի մասին: Մինսկն ու Մոսկվան ավելի վաղ կրկնակի ցածր վարկային գումարի մասին էին հայտարարել:    Բելառուսի ֆինանսների նախարար Մաքսիմ Երմոլովիչը հայտնել է, որ գումարը Մինսկը կստանա ընթացիկ շաբաթվա վերջին: 2015թ. Բելառուսը պետք  է շուրջ 3 մլրդ դոլարի  արտաքին պարտք մարի: