Բավ է պառակտվել
12-04-2014 12:14

Ռուսաստանը 561 մլրդ դոլար կներդնի բանակի ու նավատորմի վերազինման ծրագրում

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը 20 տրլն ռուբլի(մոտ 561 մլրդ դոլար) կներդնի բանակի ու նավատորմի վերազինման ծրագրում: Նախատեսվում է, որ 2020թ.-ին Ռուսաստանը կունենան ինտլեկտուալ զենքով զինված բանակ: Ռոգոզինը նշել է, որ 20 տրլն ռուբլի կներդրվի ռուսական բանակի ու նավատորմի վերազինման ծրագրում: Դա նշանակում է, որ 2015թ.-ին իրենք կլինենք բանակի եւ նավատորմի ողջ ներուժի 30 տոկոս թարմացման մակարդակում, իսկ 2020թ.-ին Ռուսաստանի բանակն ու նավատորմը 70 տոկոսով հագեցած կլինի ժամանակակից սպառազինություններով: Նա նաեւ հավելել է, որ այդ գումարին է ավելացնում եւս 3 տրլն ռուբլի՝ ձեռնարկություների տեխնիկական վերազինման համար: Ավելի շատ միջոցներ կստանա գիտությունը, քանի որ «հենց մենք պետք գիտատեխնիկական լուծում պետք է ստեղծենք, որն, ըստ էության, թույլ կտա նոր սերնդի զենք մատակարարել»: