Հսկայական էսպանյոլական արու կրիան, որը բնակվում է Գալապագոսյան կղզիներում, կարողացել է միայնակ փրկել անհետացումից իր տեսակը, ինչպես նաև վերածնել այն:
Դիեգո մականունով կրիան դարձել է 800 կրիաների հայր, ինչի շնորհիվ դուրս է բերել իր տեսակի անունն անհետացող կենդանիների ցուցակից:
Դիեգոյին բերել են Սան Դիեգոյի կենդանաբանական այգի դեռևս 1976 թվականին, և այդ ժամանակից ի վեր նա կարողացել է նման հսկայական սերունդ տալ:
Կենդանաբանական այգու աշխատակիցները հույս չունեին, որ այս անհետացող տեսակը հնարավոր կլինի պահպանել, սակայն Դիեգոյի սիրառատությունն ամեն ինչ փոխեց. այժմ կենդանաբաններն անում են ամեն ինչ՝ կրիաների այս հազվագյուտ տեսակի վերածննդի համար:
Պետք է նշել, որ արու կրիան արդեն 100 տարեկանից մեծ է, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում իր տեսակը պահպանելու ակտիվության վրա: