Բավ է պառակտվել
14-08-2020 12:40

Օվկիանոսում ամենամեծ «աղբակղզին» հասել է Ֆրանսիայի չափերին

Մոլորակի վրա ամենամեծ «աղբակղզին» իր չափերով համեմատելի է Ֆրանսիայի հետ: Այդ մասին հայտնել են Ժակ Իվ Կուստոյի թոռը, օվկիանոսի հետազոտող եւ պաշտպան Ֆիլիպ Կուստոն եւ նրա կինը՝ Աշլան Բրոկը: «Մենք հինգ հսկայական «աղբակղզիներ» ունենք օվկիանոսի մեջտեղում: Դրանք գոյացել են օվկիանոսային հոսանքների առանձնահատկությունների պատճառով… Այնտեղ պլաստիկե իրեր են ընկնում աշխարհի բոլոր կետերից:

Ամենամեծ «աղբակղզին» գտնվում է Խաղաղ օվկիանոսում: Չափերով նա ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի Տեխասի նահանգը, մակերեսով հավասար է Ֆրանսիային»,- ասել է Բրոքը:

Ինչպես հավելել է Կուստոն, հիմնականում աղբակղզիները բաղկացած են պլաստիկե իրերից, որոնք օվկիանոս են ընկնում գետերից: EarthEcho International բնապահպանական ֆոնդը, որի հիմնադիրը Ֆիլիպ Կուստոն է, ամբողջ աշխարհից երիտասարդների է ներգրավում, այդ թվում՝ պլաստիկե աղտոտումից գետերի մաքրման գործին: