Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ հնարավոր է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում հատուկ նշանակության զորքեր ուղարկեն Սիրիա ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով: Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խորհրդականն անցած շաբաթ հայտարարել էր, որ իրենք պատրաստ են զորքեր ուղարկել Սիրիայում ցամաքային գործողությունների մասնակցելու համար, բայց այն պայմանով, որ դա կհամաձայնեցվի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հրամանատարության հետ: Նրա ենթադրությամբ, նման որոշում կարող է ընդունվել հաջորդ շաբաթ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ:
Բավ է պառակտվել