Սաուդյան Արաբիայում դատարանը 5 տղամարդու դատապարտել է 32 տարվա ազատազրկման և մտրակի 4.500 հարվածի: Պատճառը Սուրբ Վալենտինի օրը կազմակերպած խնջույքն է։
Ինչպես նշվում է, օրինազանցները մեղադրվում են վարձակալած տանն անծանոթ կանանց հետ զվարճանալու, ոգելից խմիչք օգտագործելու ու պարելու համար։
Նշվում է, որ տղամարդիկ ու 6 կանայք Սաուդյան Արաբիայի բարոյականության ոստիկանության ու անվտանգության աշխատակիցների համատեղ ջանքերով ձերբակալվել են փետրվարի 14-ին։
Տղամարդիկ արդեն խոստովանել են, որ խմել, պարել, ինչպես նաև առանձնացել են անծանոթ կանանց հետ։ Աղբյուրը հավելում է, որ կանանց ճակատագիրը դեռևս վճռված չէ։
Բավ է պառակտվել