Բավ է պառակտվել
12-05-2021 10:47

ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստում կքննարկի պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սրման հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կհրավիրի` քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածության աճը: Այդ մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը: «Խորհրդատվությունները նախատեսված են չորեքշաբթի՝ 09:00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00 - ՏԱՍՍ):

Երկուշաբթի կայացած խորհրդակցություններում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդին չհաջողվեց ընդունել հայտարարություն Արևելյան Երուսաղեմում տիրող իրավիճակի վերաբերյալ: ՏԱՍՍ-ի աղբյուրների համաձայն, այս անգամ ևս փոքր է համատեղ փաստաթղթի ընդունման հավանականությունը:

Իսրայելի և Գազայի հատվածից պաղեստինցի արմատականների հրթիռային փոխադարձ հարվածները հետևեցին Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններին, որոնց ընթացքում վերջին օրերին վիրավորվել է ավելի քան 700 մարդ: Պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի բախումների համար պատճառ հանդիսացավ Իսրայելի դատարանի որոշումը, որով Շեյխ Ջարրահում ավելի քան կես դար ապրող արաբ ընտանիքներից տներ են առգրավվել՝ հօգուտ հրեա վերաբնակիչների այն հիմնավորմամբ, որ այդ տները նրանց են պատկանել մինչև 1948 թվականը: