Բավ է պառակտվել
06-08-2019 20:24

<<Սևանը ոչ թե ինքնամաքրվում է,այլ ճահճանում է>>. Կարինե Դանիելյան

Հայաստանում լուրջ բնապահպանական ճգնաժամ է, ահազանգում են մասնագետները: Բնապահպան Կարինե Դանիելյանը մատնաշում է Սևանը,սևացած ու չթռչող արագիլները:
<<Սեւանի խնդիրը բազմակողմանի է, եւ միայն բնապահպանության նախարարությունը չի կարող լուծել ամեն ինչ: Անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ ռազմավարական խնդիրները լուծելու եւ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու համար: Եվ իշխանությունները, եւ փորձագետները խոսում են այս կամ այն ծրագրի գոյության մասին, բայց խնդիրն այն է, որ նրանք բոլորը մնում են դարակների վրա և չեն իրականացվում>>, - դժգոհեց Կարինե Դանիելյանը:
Փորձագետն ասում է, բոլոր այն խոսակցությունները, որ Սեւանն ինքնամաքրվում է, անհիմն են, քանի որ դա ոչ թե ինքնամաքրում է, այլ միայն ծաղկման գործընթացի ավարտ, որից հետո կսկսվի նեխման գործընթացը, ինչն ավելի կվատթարացնի ջրի որակը:
Սևանի վիճակն ու արագիլների աղտոտումը, ըստ նրա, ահազանգ ու սթափվելու կոչ են բնության կողմից:
<<Այն, ինչ կատարվում է, ճիչ է՝ ուղղված մեզ, որ վաղը ձեզ հետ նույնն է լինելու, որովհետև ուղղակի թափոններով ծածկել ենք երկիրը, սկանդինավյան երկրներում աղբի 1 տոկոսն է հորվում, մնացածը նորից օգտագործվում է, մենք նույնիսկ չենք կարողանում հասնել տարանջատման: Ինչու՞ ենք համաշախարհային մակարդակով քաղցկեղի մահացությամբ առաջին տեղերում: Բժիշկներն ասում են՝ ժամանակին չեն դիմում, գուցե դա փոքր ազդեցություն ունի, բայց պատճառը մեր շրջակա միջավայրի վիճակն է՝ երկիրը ծանր մետաղներով ծածկելու արդյունքը>>, – նշեց Կարինե Դանիելյանը: