Բավ է պառակտվել
22-07-2014 18:30

Ուկրաինական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Սևերոդոնեցկը

Ուկրաինական զինվորները վերահսկողության տակ են վերցրել Լուգանսկի մարզի Սևերոդոնեցկ քաղաքը, հաղորդել է ՆԳՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի Լուգանսկի շրջանի ՆԳՆ վարչության պետ Անատոլի Նումենկոյին:
«Քաղաքի ազատագրմանը մասնակցել են Ազգային գվարդիայի ստորաբաժանումները եւ ՆԳՆ, - ասվում է հաղորդագրությունում: - Այժմ ուժայինների վերահսկողության տակ են անցել քաղաքի բոլոր կենսականորեն կարևորը օբյեկտները»:
Զինվորականները մտել են քաղաքային խորհրդի շենք, ոստիկանության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տեղական կառավարման բաժանմունքներ, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության խորհրդի շենքը:
Հաղորդվում է նաև, որ ուկրաինական ստորաբաժանումները նաև ազատել են ռուսամետ ակտիվիստների կողմից վերցված պատանդներին: Ազատ արձակվածները հաղորդել են, որ ահաբեկիչները նրանց կտտանքների են ենթարկել: