Բավ է պառակտվել
07-03-2016 09:52

Հյուսիսային Կորեան միջուկային հարվածով է սպառնացել ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային

Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային ու ԱՄՆ-ին սպառնացել է հնարավոր միջուկային հարվածներով, եթե այդ երկրներն այս շաբաթ անցկացնեն ծրագրված զորավարժությունները։ Փխենյանը հայտարարել է, որ դիտարկում է զորավարժությունները որպես Հյուսիսային Կորեայի ինքնիշխանության խախտման ակնհայտ փորձ։ Նախկինում ևս հյուսիսկորեական իշխանություններն արդեն տվել են համանման նախազգուշացումներ։ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի խոշորագույն համատեղ զորավարժություններին կմասնակցեն 300 հազար հարավկորեացի և 15 հազար ամերիկացի զինվորականներ։ Թերակղզում լարվածությունն աճել է այն բանից հետո, երբ հունվարին Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկում անցկացրեց, ինչպես նաև գործողության մեծ շառավղով հրթիռ փորձարկեց՝ ուղեծիր արբանյակ դուրս բերելու պատրվակով: