Բավ է պառակտվել
04-09-2021 20:22

Արկտիկայում կլիմայի տաքացման պատճառով հյուսիային կիսագնդին էքստրեմալ ձմեռներ են սպառնում

Հյուսիսային կիսագնդում չափազանց ցուրտ եղանակը Արկտիկայում սառցադաշտերի հալման հետևանք է, ապացուցել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները: Հոդվածը հրապարակվել է Science ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ Արկտիկայում արագ տաքացումը և դրա հետևանքով ծովի սառույցի մակերեսի կրճատումը հանգեցնում են բևեռային հողմապտուտի վարքագծի փոփոխության, որը ձևավորվում է բևեռների մոտ և չափավոր լայնություններում երկրի մակերևույթի տաքացման տարբերության պատճառով:

Եթե ավելի վաղ այն ունեցել է կլոր ձև, ապա այդ գործոնների ազդեցության տակ այն ձգվում է: Արդյունքում, աշնան վերջին հյուսիսային Եվրոպայի և Ուրալի վրա ձևավորվում է բարձր ճնշման ալիք, իսկ Արևելյան Ասիայի վրա ՝ ցածր:

Ձմռանն այս երկու ալիքների էներգիան ուժեղանում է և պատճառ դառնում ծայրահեղ ցրտի Հյուսիսային կիսագնդում: 2021 թվականի փետրվարին աննորմալ ցուրտ եղանակը Տեխասում այսպիսի բևեռային հողմատույտի հետևանք էր։

Ավելի վաղ կլիմայաբանները ներկայացրել էին, թե ինչպես կփոխվի եղանակը մոլորակի վրա: Ըստ գիտնականների՝ ջերմոցային գազերի արտանետումները խեղդում են Երկիրը և վտանգում միլիարդավոր մարդկանց: