Բավ է պառակտվել
17-07-2014 11:10

՛՛Սևոլ՛՛ նավի վայրում որոնողական աշխատանքի ժամանակ ուղղաթիռ է կործանվել

Հարավային Կորեայում «Սեւոլ» նավի կործանման վայրում որոնողական աշխատանքներին մասնակցող ուղղաթիռը աղետի է ենթարկվել:

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 17-ի առավոտյան, Կվանչժու քաղաքում, Սեուլից 320 կմ դեպի հարավ-արեւմուտք: Ուղղաթիռը չճշտված պատճառներով ընկել է Կվանսան նահանգի բնակելի շենքերի վրա, որի հետեւանքով ուղղաթիռում գտնվող 5 անձինք զոհվել են:

Թեթեւ վնասվածք է ստացել այդ պահին փողոց անցնող մի աշակերտուհի, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Ուղղաթիռը պատկանել է Կանվոն նահանգի հրշեջ ծառայությանը եւ ուղարկվել էր Չինդո կղզի, որի ափերի մոտ ապրիլի 16-ին խորրտակվել էր «Սեւոլ» նավը: Ներկայումս փրկարարները հանգցնում են ավիաաղետի վայրում բռնկված կրակը: