Ադրբեջանը գործ է հարուցել Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազության և պետական անվտանգության ծառայության հայտարարությունը։
Ըստ հրապարակման՝ Վարդանյանին բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրվել, որոնք որակվում են որպես անհիմն և շինծու։
«Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունն ավարտել է ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, Ադրբեջանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ուղղված ռազմական հանցագործությունների և այլ հանցագործությունների մեղադրանքով քրեական գործի քննությունը։ ասված է պաշտոնական հայտարարության մեջ։