Բավ է պառակտվել
18-04-2015 09:28

Շակիրան հրապարակել է կրտսեր որդու լուսանկարը

Շակիրան այն աստղերից չէ, ովքեր իրենց անձնական կյանքը թաքցնում են հանրությունից, երգչուհու բլոգում հաճախ են ամուսնու և որդու՝ Միլանի հետ լուսանկարներ հայտնվում: Շակիրայի երկրորդ որդին՝ Սաշան, ծննդյան առաջին օրվանից սկսած համացանցի աստղ է դարձել: Կոլումբիացի փոփ-գեղեցկուհին հաճույքով է Instagram-ում հրապարակում կրտսեր որդու լուսանկարները,:Օրերս երգչուհին երկրպագուների հետ կիսվել է երկու ամսական Սաշայի նոր լուսանկարով: Տղան տաք երկնագույն գիշերազգեստով պառկած է շարժական օրորոցում: «Սաշան զբոսնում է»,- գրել է 38-ամյա

աստղը: Տղան շատ արագ է մեծանում, և կարելի է ասել, որ ավելի շատ հորն է նման: Սաշայի ավագ եղբայրը՝ 2 տարեկան Միլանը մոր դիմագծերն է ժառանգել: