Բավ է պառակտվել
10-03-2019 16:34

Շենգեն ամերիկացիներին․ ԵՄ-ն վիզային ռեժիմ է սահմանելու ԱՄՆ քաղաքացիների համար

2021 թվականից Եվրամիությունը մուտքի արտոնագրերի պահանջ է կիրառելու ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ։ Ինչպես նշել է CNN գործակալությունն, այդ մասին հայտարարվել է ուրբաթ օրը, մարտի 8-ին։

Հոդվածում նշվել է, որ այժմ ԱՄՆ զբոսաշրջիկների համար կգործի Եվրոպա մուտքի թույլտվության համակարգը (ETIAS), որը կարգավորում է մուտքը Շենգենհյան գոտի։ Արտոնագիրն ուժի մեջ կլինի երեք ամիս, ընդ որում՝ այցերի սահմանափակում չի նախատեսվում։

Շեշտվել է, որ ներկայումս ԱՄՆ քաղաքացիները կարող են առանց արտոնագրի ԵՄ այցելել 90 օրով։

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Մոսկվան և Վաշինգթոնը նվազեցրել են մուտքի արտոնագրերի արժեքը։