Բավ է պառակտվել
14-11-2019 16:11

Շերը դիմել է Թրամփին և Էրդողանին հայ հոգևորականի սպանության կապակցությամբ

 

Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերն (Շերլին Սարգսյանը) իր կարծիքն է հայտնել Ղամիշլիում հայ հոգևորականի սպանության վերաբերյալ և դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

“Իսլամական պետություն” (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Սիրիայի հյուսիսում Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի քահանայի ու նրա հոր սպանության համար։ Ավելի վաղ SANA գործակալությունը հայտնել է, որ սահմանամերձ Ղամիշլի քաղաքում գտնվող հայկական կաթողիկ եկեղեցու քահանան և նրա հայրը սպանվել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասեկե նահանգից Դեր Զոր տանող ճանապարհին։

“Եթե “Իսլամական պետությունը” վերադարձել է, ապա Դուք և Էրդողանն եք վերադարձրել դրան։ Դուք օգնեցիք դրան ջարդել քուրդերին։ Մարդիկ տառապելու են, մահանան, Ձեր “սիրելի Էրդողանը” պետք է որ ցնծա։ “Իսլամական պետությունը” սպանեց հայ հոգևորականին և նրա հորը։ Մի՞թե Էրդողանը գնել է ձեզ”, – գրել է Շերը Twitter–ի իր էջում։