Բավ է պառակտվել
02-08-2019 11:13

Բանգկոկում վեց պայթյուն է որոտացել

Անհայտ անձիք պայթյունների շարք են իրականացրել Տաիլանդի մայրաքաղաքում։

Վաղ առավոտյան Բանգկոկում մեկը մյուսի հետևից՝ կարճ ընդհատումներով որոտացել է մի քանի թույլ պայթյուն։

Ըստ ոստիկանության հաղորդագրության, ժամը 07։00-ի սահմաններում մի պայթյուն է տեղի ունեցել անմիջապես քաղաքի կենտրոնում, մյուսը՝ ծայրամասային ճանապարհի վրա, հայտնում է Bloomberg- ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները: Եվս երկու պայթյուն որոտացել է Չոնգ Նոնսիի շրջանում գտնվող BTS Skytrain մետրոյի կայարանի մոտակայքում, իսկ մեկը ՝ Չաենգ Վաթանա փողոցում, որտեղ գտնվում է կառավարական շենքերի համալիր, նշել է The Bangkok Post- ը: Ոստիկանությունը մասամբ սահմանափակել է մետրոյի ելքերը տարածքում:

Ինչպես հայտնել է Reuters-ը՝ վյայակոչելով ոստիկանության պաշտոնական խոսնակին, պայթել է ընդհանուր առմամբ վեց ռումբ: Յոթերորդը հաջողվել է հայտնաբերել մինչև այն գործի դնելը։ Ոստիկանության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Չոնգ Նոնսիում ռումբերը պայթեցվել են թայմերի օգնությամբ։

Ընդհանուր առմամբ, պայթյունների հետևանքով տուժել է չորս մարդ, հայտնում է Bloomberg- ը՝ վկայակոչելով Erawan բժշկական կենտրոնի ներկայացուցչին: Առողջապահական հաստատությունից հայտնել են, որ բոլորի վնասվածքները լուրջ չեն: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների ՝ դրանք քաղաքապետարանի երեք աշխատակից են, որոնք հավաքում էին ճանապարհների աղբը, և մեկ անվտանգության աշխատակից:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Փրաթու Նամ շրջանը Centara Grand հյուրանոցում տեղակայված կոնգրես կենտրոնի անմիջական մերձակայքում է, որտեղ այս շաբաթ ընթանում են Հարավարևելյան Ասիայի (ԱՍԵԱՆ) պետությունների ասոցիացիայի անդամ երկրների և դաշինքի գործընկերների նախարարական հանդիպումները։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ, Չինաստանի և այլ երկրների, նաև ԵՄ պատվիրակությունները:

Ուրբաթ օրը պայթեցված ռումբերց ոչ մեկը սպառնալիք չի ներկայացրել գագաթնաժողովի մասնակիցների համար, ասել է Bloomberg- ը:

Որբաթ օրը, օգոստոսի 1-ին բարձր մակարդակով հանդիպումների անցկացման վայրից ոչ հեռու ոստիկանությունը հայտնաբերել է պայթուցիկ սարքի երկու մուլյաժ։ Bangkok Post գործակալության փոխանցմամբ՝ դրանց տեղադրմանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է երկու մարդ, ում տեղաշարժերին հետևել են վերահսկողության տեսախցիկներով:

Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան դատապարտել է պայթյունների կազմակերպիչներին։ "Դա ոչնչացնում է աշխարհը և վնասում է երկրի իմիջին: ես հանձնարարել եմ հնարավորինս արագ ապահովել հասարակական անվտանգությունը և հոգ տանել տուժածների մասին”, - գրել է նա Twitter- ում: