Բավ է պառակտվել
24-08-2016 09:59

Հզոր երկրաշարժ է գրանցվել Իտալիայում, կան զոհեր

Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը հզոր երկրաշարժ է գրանցվել Իտալիայում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:
Չորեքշաբթի առավոտվա դրությամբ կա 14 զոհ, վնասվել են որոշ քաղաքներ, առկա է սողանքի առաջացման վտանգ: