Նախօրեին մեկնարկել են ՄԱԿ և Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների կողմից Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման աշխատանքները, հաղորդում է «France-Presse»-ը:
Զենքի վերացման համար կօգտագործվի ծանր տեխնիկա:
Նշենք, որ առաջին փուլում կոչնչացվեն այն սարքավորումները, որոնց օգնությամբ արտադրվում և կիրառվում է զենքը, իսկ դրանից հետո քիմիական զենքի մի մասը երկրից դուրս կբերվի ոչնչացվելու նպատակով: Մնացած զենքի պաշարները կոչնչացվեն տեղում: