Բավ է պառակտվել
21-03-2014 13:20

Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը բավականին լարված է, վիրավորների թվում հայեր կան

Վերջին 4 օրերի ընթացքում լարվել է իրավիճակը նաև Հալեպի հայկական թաղամասերում։ Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ սիրիական բանակի և զինյալ ընդդիմադիրների միջև ծանր բախումներ են տեղի ունենում, և հրասանդի արկերը հաճախ հասնում են հայկական թաղամասեր, լսվում են հրաձգության, պայթյունների ձայներ։ Վերջին չորս օրերի ընթացքում գրանցվել են զոհեր ու վիրավորներ, որոնց թվում նաև հայեր կան։ Արկեր են պայթել հայաշատ Ազիզիյե, Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Թելեֆոն Հաուայի շրջաններում։ Նոր Գյուղում լարված է եղել հատկապես ազգային Կարեն Եփփե ճեմարանի փողոցը, արկեր են ընկել ճեմարանի բակում, ինչպես նաև Ազգային Սահակյան վարժարանի վրա։ Արկ է ընկել նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու մոտակայքում, որը, բարեբախտաբար, չի պայթել։ Պայթյունների հետևանքով վիրավորվել է մի հայ երեխա՝ Խաչիկ Գաբրիելյանը։ Կան նյութական էական վնասներ. վնասվել են բնակարաններ, ավտոմեքենաներ։