Բավ է պառակտվել
26-03-2016 13:23

Սիրիական բանակը հանել է ԻՊ-ի դրոշը Պալմիրայի հնագույն ամրոցի վրայից

Սիրիական բանակի զինվորականները հնագույն Պալմիրայի բարձունքում գտնվող ամրոցի վրայից հանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը:
 Նշվում է, որ զինվորականներն ու աշխարհազորայիններն այրել են ԻՊ-ի դրոշը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պալմիրայի բոլոր թաղամասերում Սիրիայի բանակի ու ԻՊ-ի զինյալների միջև դաժան մարտեր են ընթանում։
Նախօրեին Սիրիայի կառավարական բանակն ԻՊ-ից հետ էր գրավել Պալմիրայի պատմական բերդը: