Բավ է պառակտվել
02-03-2020 19:56

Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կվատանա. բարձրացվել է ռիսկի մակարդակը

Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կվատթարանա, ինչի կապակցությամբ Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստվում է համակարգված պատասխան: Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

«Ակնկալվում է, որ իրավիճակը կվատթարանա: Մեր բոլոր ծառայությունները զբաղվում են համակարգված պատասխան նախապատրաստելու աշխատանքներով», - ասել է նա:

Եվրահանձնակատարը շեշտել է, որ անդամ երկրները պետք է պատրաստվեն իրավիճակի վատթարացմանը, այլ ոչ թե խուճապի մատնվեն: «Յուրաքանչյուր երկիր պետք է նախապատրաստվի: Մենք չպետք է խուճապի մատնվենք», - նշել է նա:

Ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատարը նաև ասել է, որ Եվրահանձնաժողովը հատկացրել է ավելի քան 230 միլիոն եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ «ԵՀ-ն արդեն ավելի քան 230 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար և լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորություններ է փնտրում, այդ թվում՝ դեղագործական արդյունաբերություն ներդնելու համար»,- ասել է նա։

Եվրամիության իշխանությունները բարձրացրել են անդամ երկրներում նոր կորոնավիրուսային վարակի առաջացման ռիսկերի գնահատականը՝ միջինից բարձր, հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Առողջապահության հարցերով զբաղվող մեր գործակալությունն այսօր հայտարարել է, որ ռիսկը միջին մակարդակից հասցվել է բարձրի»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովը պարզաբանել է, որ այս որոշումը կայացվել է, մասնավորապես, մահացություների բարձր թվի պատճառով։ ԵՀ խոսքերով Եվրամիությունը բոլոր մակարդակներով ակտիվ ձեռնարկում են բոլոր միջոցառումները վիրուսի տարածումը կանխելու համար։

ԵՄ-ում գործում է ռիսկի չորս մակարդակ, երբ խոսքը գնում է հիվանդությունների մասին․ ցածր, միջին, բարձր և լուրջ։ Ռիսկի մակարդակի որոշման հիմնական չափանիշներից մեկն, ինչպես բացատրվում է ԵՀ-ում, հիվանդացածների և հիվանդությունից մահացածների թվի հարաբերակցությունն է։

Մամլո ասուլիսում առողջապահության և սննդի անվտանգության հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդիսը հայտնել է, որ մարտի 2-ի դրությամբ ԵՀ-ն արձանագրել է կորոնավիրուսով վարակվածության 2,1 հազար դեպք ԵՄ 18 երկրում, 38 մարդ մահացել է։ «Այսօրվա առավոտյան դրությամբ արձանագրվել է 2,1 հազար հաստատված դեպք ԵՄ 18 երկրում, մահացել է 38 քաղաքացի։ Մեր ցավակցություններն ենք հայտնում ընտանիքներին»,- ասել է նա, ընդգծելով, որ պետք չէ խուճապի մատնվել։ «Չնայած իրավիճակը միանշանակ մտահոգիչ է՝ խուճապի և ապատեղեկատվության ժամանակը չէ։ մենք պետք է պահպանենք հանգստություն և անենք ամեն ինչ այս հիվանդության դեմ պայքարելու համար»,- հավելել է նա։

ԵՄ նախատեսում է մարտի 6-ին անցկացնել առողջապահության նախարարների արտակարգ խորհրդակցություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները քննարկելու համար, խորհրդակցությունները ներկայումս ընթանում են հեռախոսով:

Մենք մշտական հեռախոսային կապի մեջ ենք առողջապահության նախարարների հետ: Մենք նախատեսում ենք ուրբաթ օրը կազմակերպել արտակարգ խորհրդակցություն՝ քննարկելու մեր համաձայնեցված պատասխանը», - ասել է Կիրիակիդիսը: Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել պատրաստել և ներկայացնել վարակի տարածման հակազդեցության ազգային գործողությունների ծրագրեր։

Կիրիակիդիսը նաև շեշտել է, որ ԵՄ երկրների ձեռնարկած միջոցները պարտադիր չէ, որ նույնը լինեն, բայց պետք է լինեն համակարգված, քանի որ «տարբեր երկրներ բախվում են տարբեր մարտահրավերների հետ»: Նա նաև հորդորել է խուճապի չմատնվել և զերծ մնալ «չափից ավելի» միջոցներ ձեռնարկելու կոչերից, ինչպիսիք են սահմանային համաճարակաբանական վերահսկողության ներդրումը Շենգենի տարածքում, ինչից մինչ այժմ ԵՄ պետությունները ձեռնպահ են մնում:

«Հիմա ժամանակը չէ խուճապի և ոչ ճիշտ տեղեկատվության, որը բորբոքում է լարվածությունը հասարակության մեջ: Պետք է հանգիստ մնանք, կենտրոնանանք և պահպանենք մեր միասնությունն», - ասել է նա:

Հատուկ նախազգուշական միջոցներ

Կորոնավիրուսը, որի մահացության մակարդակը համեմատելի է սեզոնային գրիպի մակարդակի հետ, պահանջում է հատուկ նախազգուշական միջոցներ, քանի որ այն սկզբունքորեն նոր և անհայտ պաթոգեն է, նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ պատասխանելով չինացի լրագրողի հարցին, ով շեշտել է, որ կորոնավիրուսից մահացության մակարդակը չի գերազանցում սեզոնային գրիպով մահացությունների թիվը։

«Որպես բժշկական գիտությունների դոկտոր, ես հիմնվում եմ փորձագետների, վիրուսաբանների, համաճարակաբանների կարծիքի վրա։ Կորոնավիրուսը համեմատելով սովորական սեզոնային գրիպի հետ, մենք նույնպես տեսնում ենք վարակվելու դեպքերի զգալի քանակ: Այնուամենայնիվ, սա վիրուսի նոր տեսակ է, որի մասին մենք շատ բան չգիտենք: Այն շատ արագ է տարածվում, կան վարակի շատ տեսակներ, որոնցից մի քանիսը չունեն ախտանշաններ, որոշակի քանակի վիրուսների ախտանշանները թույլ են, բայց կան նաև շատ ծանր ախտանշաններով վարակներ։ Հետևաբար, մենք պետք է նախազգուշական առավելագույն միջոցներ ցուցաբերենք վիրուսի տարածման հարցում», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019թ. վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված՝ 12 միլիոնանոց Ուհան քաղաքում։ ԱՀԿ-ն ճանաչել է այն միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ, բնութագրելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ։ Չինաստանի սահմաններից դուրս վարակի ամենաշատ դեպքերը գրանցվել են Հարավային Կորեայում և Իտալիայում։ վարակի դեպքերը գրանցվել երկրում, ներառյալ՝ Ռուսաստանը։ Չինաստանում, որտեղ, ըստ ԱՀԿ տվյալների, հիվանդների թիվն ամենամեծն է, գրանցվել է մահացության 2,9հազ. դեպք, ապաքինվել է 44,4հազ. մարդ, վարակվածների թիվը գերազանցել է 80 հազարը։