Բավ է պառակտվել
15-05-2017 10:00

Պահակախմբի փոփոխում. Ֆրանսիայում կայացավ Էմանուել Մակրոնի երդմնակալությունը

Կիրակի օրը Փարիզում տեղի ունեցավ Էմանուել Մակրոնի երդման արարողությունը: Ֆրանսիայի 25- րդ նախագահը խոստացավ, որ լինելու է մարդկանց իրավունքների և ազատությունների պաշտպանը:
«Աշխարհը սպասում է, որ մենք լինենք ուժեղ, հզոր և հեռատես: Մենք մեզ վրա կվերցնենք մեր բոլոր պարտավորությունները՝ ժամանակակից աշխարհի խոշոր ճգնաժամներին դիմակայելու համար: Ֆրանսիան միշտ էլ մարդու ազատության և իրավունքների կողմից է լինելու: Մենք հսկայական դեր ունենք: Մեզ ավելի արդյունավետ Եվրոպա է պետք, ավելի դեմոկրատական: Մեզ այնպիսի աշխարհի կառուցում է սպասվում, որին արժանի է մեր երիտասարդությունը»,- հայտարարել է Մակրոնի:
Նա նաև հայտնել է Եվրամիությունը բարեփոխելու մտադրության մասին՝ այն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: