Բավ է պառակտվել
05-08-2020 00:14

Բեյրութի նավահանգիստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդը․ լրատվամիջոցներ

Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը մահացելէ երեքշաբթի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ստացած վերքերից։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Ալ Արաբիա հեռուստաալիքը։

Ավելի վաղ հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Նաջարյանը լուրջ վնասվածքներ է ստացել և գտնվում է ծանր, անգիտակից վիճակում։

Երեքշաբթի հզոր պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի նավահանգստի տարածքում՝ Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: Նավահանգստում աշխատում են հրշեջ ջոկատները, ուղղաթիռներն օդից մարում են հրդեհներ: