Բավ է պառակտվել
17-08-2021 12:12

Թալիբները կոչ են արել կանանց մասնակցել Աֆղանստանի կառավարմանը․ լրատվամիջոցներ

Թալիբները հրավիրել են կանանց մասնակցելու ապագա կառավարությանը և չեն ցանկանում, որ նրանք «զոհ» լինեն: Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը ՝ հղում անելով արմատական «Թալիբան» շարժման (Ռուսաստանի Դաշնությունում արգելված) ներկայացուցիչներից մեկին:

Քաբուլի գրավումից հետո թալիբներն, ինչպես հաղորդել էր TOLOnews հեռուստաալիքը, ներկել էին խանութների և գեղեցկության սրահների կանանց պատկերներով ցուցափեղկերը։ Աֆղան շատ երիտասարդ կանայք վախենում են, որ կարող են զրկվել կրթություն և աշխատանք ստանալու, ինչպես նաև նորմալ կյանք վարելու հնարավորությունից: Միևնույն ժամանակ, շարժումն ավելի վաղ նշել էր, որ կհարգի կանանց իրավունքները, թույլ կտա նրանց սովորել և աշխատել:

Օգոստոսի 15 -ին «Թալիբան» շարժման մարտիկներն առանց կռվի մտան Քաբուլ և սկսեցին գրավել կառավարական ուժերի կողմից լքված պետական հիմնարկները։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքեց երկիրը: Ավելի ուշ թալիբները հայտարարեցին մայրաքաղաքի բոլոր շրջանների վրա վերահսկողություն սահմանելու մասին: