Բավ է պառակտվել
25-12-2019 18:38

Լրատվամիջոցները տեղեկացել են չինական հրթիռի փորձակման մասին, որը կարող է խոցել ցանկացած թիրախ ԱՄՆ-ում

Չինաստանի ազգային ազատագրական բանակի նավատորմի սուզանավն իրականացրել է բալիստիկ հրթիռի փորձնական արձակում, որը կարող է խոցել ԱՄՆ տարածքում գտնվող ցանկացած թիրախ, հայտնել է The Washington Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները Պենտագոնում:

Նրանց տվյալներով՝ JL-3 նորագույն հրթիռի արձակումը իրականացվել է դեռևս կիրակի, դեկտեմբերի 22-ին, Դեղին ծովի հյուսիսարևմտյան մասում գտնվող Բոհայ ծոցում տեղակայված Jin դասի միջուկային սուզանավից, որը փորձարկման պահին գտնվել է ջրի տակ:

Արձակումը գրանցվել է ամերիկյան հետախուզական արբանյակների կողմից, և հետագծվել արևմտյան ուղղությամբ թռիչքի ամբողջ ընթացքում։

Պենտագոնի մամլո ծառայության ներկայացուցիչ Դեյվիդ Իսթբերնը հայտարարել է, որ տեղեկություններ չունի այս փորձարկման վերաբերյալ: Հրապարակման համաձայն, չինական փորձարկումն իրականացվել է այն լուրերի ֆոնին, որ ԱՄՆ հետախուզությունը սպասում է հեռահար հրթիռի արձակմանը ԿԺԴՀ-ում :